15:05 | 02.05.17 | Նորություններ | 35677

Հայտնի են ՏՏ ոլորտի շախմատի մրցաշարի հաղթողները

Ապրիլի 30-ին հայտնի են դարձել ՏՏ ոլորտի ընկերությունների 2017թ. շախմատի մրցաշարի հաղթողները:

Մրցաշարը, որին մասնակցել է 20 ընկերության 27 թիմ, նախաձեռնել են Synergy International Systems ընկերությունը եւ Հայաստանի Շախմատի ակադեմիան:

Հաղթող է դարձել Synopsys Armenia-ն, որին հաջորդում են BetConstruct-ի եւ OMD-ի թիմերը:

Մրցաշարի առաջատարներն էին՝

1-ին տախտակ՝ Հայկ Վարդանյան, «Գինոսի Ապարտելս»,

2-րդ տախտակ՝ Սիփան Մուրադյան, PicsArt,

3-րդ տախտակ՝ Գեղամ Պետրոսյան, Synopsys Armenia,

Կազմակերպիչները հույս են հայտնել, որ մրցաշարը կդառնա առավել սիրված եւ մասնակից ընկերությունների թիվը 2018թ. կավելանա:

Մրցաշարի բացմանը ներկա են եղել նաեւ գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը եւ Սմբատ Լպուտյանը: