11:46 | 25.05.18 | Նորություններ | 12250

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդունում է Honor View 10 սմարթֆոնի նախապատվեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor View 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար:

Honor View 10 սմարթֆոնն ունի կրկնակի հիմնական նկարահանող խցիկ՝ 20 ՄՊ եւ 16 ՄՊ, արհեստական բանականությամբ օժտված պրոցեսոր, դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման հնարավորություն, ինչպես նաեւ 6 ԳԲ RAM եւ 128 ԳԲ ROM:

Սմարթֆոնի գինը 286 900 դրամ է:

Սարքը կարելի է գնել կանխիկ եւ ապառիկ եղանակներով: