09:50 | 24.05.18 | Նորություններ | 3122

Instagram-ը թույլ կտա «խլացնել» այլոց գրառումները

Instagram-ը հայտարարել է նոր գործառույթի մասին, որը հնարավորություն կտա ժապավենից ամբողջովին թաքցնել առանձին օգտատերերի գրառումները՝ շարունակելով պահել նրանց հետեւորդների ցանկում:  

Mute (թարգմ՝ խլացնել) կոճակը հասանելի կլինի ինչպես գրառումների, այնպես էլ Stories-ի դեպքում: Միաժամանակ, այն օգտատերը, որի գրառումները խլացրել եք, այդ մասին չի իմանա:

Ի դեպ, Facebook-ը եւ Twitter-ը արդեն բավական ժամանակ է՝ օգտագործում են Mute կոճակը:


Instagram-ի եւս մեկ նոր գործառույթ, որը դեռ թեստավորման փուլում է, մոտ ապագայում թույլ կտա օգտատերերին հետ պահել «զոմբի բրաուզինգից»: Դա այն վարքագիծն է, երբ օգտատերը դիտելով վերջին շրջանի բոլոր գրառումները, շարունակում է ավտոմատ թերթել նորությունների ժապավենը: Դա կանխելու համար հավելվածը ծանուցումներ կուղարկի, երբ դիտված լինեն վերջին 48 ժամվա ընթացքում արված գրառումները: