14:51 | 17.05.18 | Նորություններ | 4108

    Instagram-ում անցկացրած ժամանակը հնարավոր կլինի հաշվել

    Instagram-ը մշակում է նոր գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան հետեւել այն ժամանակահատվածին, որը ծախսում են հավելվածում:

    Usage Insights անունով գործառույթը, որում կցուցադրվի հավելվածի օգտագործման մանրամասն վիճակագրությունը, հայտնաբերել է անկախ ծրագրավորող Ջեյն Վոնը՝ հավելվածի Android տարբերակն ուսումնասիրելու ընթացքում:

    Ավելի ուշ տեղեկատվությունը TechCrunch-ի հետ զրույցում հաստատել է Instagram-ի գործադիր տնօրեն Քեվին Սիստրոմը: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչպես է աշխատելու գործառույթը:
     
    Մայիսի սկզբին Google-ը ներկայացրեց Android P օպերացիոն համակարգի բետա տարբերակը, որն ունի սմարթֆոնի օգտագործման կառավարման հնարավորություն: Այն կարող է հետեւել, թե օրվա ընթացքում որքան ժամանակ է ծախսվում տարբեր հավելվածների վրա, որքան ծանուցումներ են ստացվում եւ այլն: