17:18 | 27.04.18 | Նորություններ | 6289

«Ուրիշ աշխարհներ»՝ Shadowmatic-ում

Triada Studio-ի Shadowmatic 3D փազլային խաղի թարմացված տարբերակում հասանելի է «Ուրիշ աշխարհներ» ենթաբաժինը:

Ենթաբաժնում հասանելի է 30 մակարդակ՝ «Հին աշխարհներ», «Երաժշտություն» եւ «Տիեզերք» միջավայրերում:

 

Այն հասանելի է բուն խաղից առանձին եւ արժե $1.99

««Ուրիշ աշխարհներ» բաժինը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ժամանակի եւ տարածության միջով, փորձել լուծել անցյալի գաղտնիքները, խորանալ տիեզերքում, նավարկել երաժշտության ազդեցիկ աշխարհում»,- նշել են ընկերությունում:

Shadowmatic 3D փազլային խաղի iOS տարբերակը թողարկվել է 2015թ. հունվարին: Android տարբերակը գործարկվել է 2017թ. մարտին: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 2015թ. խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակին: