15:14 | 06.04.18 | Նորություններ | 29634

Beeline-ը եւ Xiaomi-ն համատեղ նախագիծ են գործարկել

Beeline-ը եւ Xiaomi ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Smart Orange-ը մեկնարկել են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր:

Ծրագրի եւ «Կա-Կա-Չկա» (հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա) ակցիայի շրջանակում Հյուսիսային պողոտայում գտնվող Xioami վաճառասրահի հաճախորդները կարող են տարաժամկետ պայմանով ձեռք բերել 30 000 դրամից բարձր արժեք ունեցող սմարթֆոններ:

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Մարտին Beeline-ը եւ Xiaomi-ն համատեղ ակցիա անցկացրեցին՝ Redmi 5A սմարթֆոնների հետ կապված։ Այդ ակցիայի հաջողությունը վկայեց բրենդի նկատմամբ հայ սպառողների հետաքրքրության մասին։ Վաճառվել է աննախադեպ քանակությամբ այդ դասի հեռախոս՝ ավելի քան 4000 մեկ ամսում, ինչն անցած ամսվա ընթացքում Beeline-ի գրասենյակներում վաճառված սմարթֆոնների 50 տոկոսն է։ Մասամբ, դրան նպաստել է «Կա-Կա-Չկա» առաջարկը, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ եւ ժամանակակից սմարթֆոններ, իսկ լրացուցիչ վճարումների եւ տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը Հայաստանում մեր զարգացման ռազմավարության կարեւոր բաղադրիչն է: Այն թույլ է տալիս առաջարկել սմարթֆոնների ձեռքբերման առավել գրավիչ տարբերակներ: Beeline- ը հուսալի գործընկեր է, որի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Xiaomi տեխնիկան դառնում է ավելի մոտ եւ մատչելի հայ սպառողների համար: Շատ ուրախ եմ, որ մեր նախորդ համատեղ ակցիայի արդյունքում Beeline գրասենյակներում ամենաշատ վաճառվողը դարձան Xiaomi սմարթֆոնները։ Այժմ մենք ուրախ ենք ներկայացնել նոր համատեղ ծրագիր, որը հնարավորություն է տալիս շահավետորեն ձեռք բերել Xiaomi սարքերը տարաժամկետ վճարման պայմանով։ Հրավիրում ենք բոլորին Beeline-ի գրասենյակներ եւ Հյուսիսային պողոտայում գտնվող մեր ընկերության գրասենյակ»,- ասել է Smart Orange-ի գլխավոր տնօրեն Անտոն Սվիրիդովը: