09:47 | 30.03.18 | Նորություններ | 15861
Վրաստանի կառավարությունում հավանություն են տվել Silknet ընկերության կողմից բջջային կապի օպերատոր Geocell-ի ձեռքբերմանը:
«Նոր մեծ միավորված ընկերությունը շուկային կառաջարկի նորարարական պրոդուկտներ»,- ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլինի:
2018 թվականի հունվարի վերջին Silknet-ը հայտարարել էր Telia Company եւ Turkcell ընկերություններից բջջային կապի օպերատոր Geocell-ին ձեռք բերելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 153 միլիոն դոլար: Գնման համար անհրաժեշտ գումարը հատկացրել էր բանկային կոնսորցիումը՝ վրացական TVC Bank-ի գլխավորությամբ:
Silknet-ը ստեղծվել է 2010 թվականին՝ մի քանի ակտիվների միացման ճանապարհով եւ է Silk Road Group ընկերության սեփականությունն է:
Geocell-ը հիմնադրվել էր 1996 թվականի սեպտեմբերին եւ շվեդա-ֆիննական TeliaSonera խմբի անդամ էր:
Geocell-ից բացի Վրաստանում գործում են բջջային կապի եւս երկու օպերատոր՝ Magticom եւ Beeline: