14:08 | 29.03.18 | Նորություններ | 4592

Ապրիլի 4-ին կանցկացվի IDC Security Roadshow կոնֆերանսը

Ապրիլի 4-ին Երեւանում կանցկացվի «ՏՏ անվտանգությունը որպես բիզնես առաջնայնություն» խորագրով IDC Security Roadshow 2018 կոնֆերանսը:

«IDC Security Roadshow-ն քննարկումների համար յուրահատուկ հնարավորություն է, որտեղ առաջատար մասնագետները կներկայացնեն իրենց տեսակետները եւ խորհուրդները՝ կապված բիզնեսների անընդհատվածության եւ կորպորատիվ  ենթակառուցվածքների պաշտպանության կարեւոր ասպեկտների հետ»,- նշել են կոնֆերանսի կազմակերպիչները:  

Մանրամասները եւ գրանցման հայտը հասանելի են այստեղ:

Քննարկվելիք հարցերի թվում են՝

- Մոտ ապագայում Հայաստանին սպառնացող հիմնական կիբեռմարտահրավերները,
 
- Ինչպես ստեղծել ենթակառուցվածք, որը կկարողանա դիմակայել ժամանակակից հարձակումներին,

- ՏՀՏ շուկան՝ նոր սպառնալիքների եւ հնարավորությունների համատեքստում:

Միջոցառման կազմակերպիչն է International Data Corporation-ը: