09:30 | 30.03.18 | Նորություններ | 13675
Beeline-ը հայտարարում է արտասահմանյան զանգերից տուժած հաճախորդներին փոխհատուցում տրամադրելու մասին։
Փոխհատուցվելու են բոլոր բաժանորդների կորուստները, որոնք մարտի 23-ին եւ 24-ին զանգեր են ստացել արտասահմանից եւ հետ են զանգահարել՝ կորցնելով գումար։
«Beeline-ի համար շատ կարեւոր է բաժանորդների անվտանգությունն ու ապահովությունը, եւ մենք ամեն բան անում ենք իրենց շահերի պաշտպանության համար։ Սակայն նման խարդախությունները մենք չենք կարող կանխարգելել, քանի որ դրա համար ստիպված կլինենք սահմանափակել արտասահմանյան զանգեր կատարելու բաժանորդների հնարավորությունը։ Այժմ, հոգ տանելով մեր բաժանորդների մասին՝ մենք որոշել ենք մեզ վրա վերցնել այս հարվածը եւ փոխհատուցել նրանց կորուստները։ Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել եւ խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունը, նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տալիս խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց։