15:05 | 28.03.18 | Նորություններ | 4022

Apple-ը նոր էժան iPad է ներկայացրել

Apple-ը ներկայացրել է նոր էժան iPad, որն ունի 9,7 դյույմանոց էկրան եւ Apple Pencil-ով աշխատելու հնարավորություն:

Մոդելն առաջին հերթին նախատեսված է աշակերտների համար: Այն ԱՄՆ-ում կվաճառվի ռեկորդային ցածր գնով՝ $329: Apple-ը դպրոցներին մոդելը կվաճառի ավելի ցածր գնով ($299):

Նոր iPad-ն ունի 8 մեգապիքսել տեսախցիկ եւ Retina էկրան:



ԱՄՆ-ում, Կանադայում եւ մի շարք երկրներում արդեն հնարավոր է նախապես պատվիրել պլանշետը: Շաբաթվա վերջին այն հասանելի կդառնա նաեւ խանութներում: