15:23 | 27.03.18 | Նորություններ | 25347

Ժան Իվ Շառլիեն այլեւս «ՎԵՈՆ»-ի ղեկավարը չէ

«ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն հեռացել է ընկերությունից:

Այս մասին հայտնի է դարձել ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունից:


Ժան Իվ Շառլիեի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «ՎԵՈՆ»-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Ուրսուլա Բերնսը:


Ժան Իվ Շառլիեն պաշտոնը զբաղեցնում էր 2015թ.-ից:

2017թ. նոյեմբերին Ժան Իվ Շառլիեն եւ Ուրսուլա Բերնսը Երեւանում մասնակցել էին խմբի ղեկավարության գլոբալ համաժողովին:

Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Ժան Իվ Շառլիեի հետ հասանելի է այստեղ: