Ալեքսիս Օհանյանը
16:42 | 07.03.18 | Նորություններ | 8984
Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած եւ Սան Ֆրանցիսկոյում գործող Initialized Capital վենչուրային ընկերությունը գլխավորել է կրիպտո առեւտրի DDEX ստարտափում $2,1 մլն արժողությամբ ներդրումը:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ` Initialized Capital գլխավորում է ներդրումային ռաունդը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ համատեղ։
2017թ․ հիմնադրված ստարտափը ներգրավված միջոցները կօգտագործի պրոդուկտի նորարարությունները արագացնելու եւ ինժեներական ու գործառնական թիմերն ընդլայնելու համար։
«DDEX-ն այսօր ունի թիմ, փորձ եւ ռեսուրսներ՝ ստեղծելու բարձր ֆունկցիոնալություն ունեցող ապակենտրոնացված փոխարժեքների հարթակ՝ այս հիանալի պահին»,- նշել է Ալեքսիս Օհանյանը:
Փետրվարին Օհանյանը հայտարարել էր Reddit-ում իր ամենօրյա պարտականություններից հետ կանգնելու մասին, որպեսզի իր ուշադրությունը կենտրոնացնի Initialized Capital-ի աշխատանքների ուղղությամբ։ Նա կշարունակի մնալ Reddit-ի տնօրենների խորհրդում։
Ալեքսիս Օհանյանն արդեն փորձառու ներդրող է՝ նախկինում ներդրումներ է կատարել Coinbase, Instacart եւ Zenefits ընկերություններում։