12:09 | 07.03.18 | Նորություններ | 21541

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բերդավանի երաժշտական դպրոցում արեւային ջրատաքացուցիչ է տեղադրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում հերթական ծրագիրն են իրականացրել Տավուշի մարզի Բերդավան գյուղում:

Ծրագրի շրջանակում Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռեւս 2014թ. գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթեւացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական եւ ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարեւոր ցուցանիշն  է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները: