10:49 | 07.03.18 | Նորություններ | 6938
Google իր Machine Learning Crash դասընթացը (MLCC) հասանելի է դարձրել բոլոր օգտագործողների համար:
Ընկերությունը հայտարարել է, որ տեսադասերի միջոցով Google-ի փորձագետները կօգնեն սովորել մեքենայական ուսուցման հիմքերը:
Ուսանողները նաեւ տնային առաջադրանքներ կստանան եւ պատրաստի քեյսեր կուսումնասիրեն:
Դասընթացը ներառում է 25 դաս եւ ավելի քան 40 վարժություն, որոնց իրականացման համար կպահանջվի ընդհանուր առմամբ 15 ժամ: Այն հասանելի կլինի անգլերեն, ֆրանսերեն, կորեերեն, չինարեն եւ իսպաներեն լեզուներով: