16:59 | 22.02.18 | Նորություններ | 3522

Angry Birds այսուհետ կարելի է խաղալ իրական գումարով

Angry Birds խաղի սիրահարներն այսուհետ կարող են սիրելի խաղի ընթացքում նաեւ գումար վաստակել:

Angry Birds Champions տարբերակը հասանելի է WorldWinner հարթակի iOS հավելվածի, ինչպես նաեւ կայքի միջոցով: Շուտով հասանելի կդառնա նաեւ խաղի Android տարբերակը:
 
Engadget-ի հետ զրույցում WorldWinner հարթակի տնօրեն Ջերեմի Շին նշել է, որ Angry Birds Champions-ը գործարկվել է Angry Birds-ի մշակող ընկերության՝ Rovio-ի համաձայնությամբ:



Նոր խաղի հիմքում ընկած է խաղի օրիգինալ սցենարը:

1 դոլարից պակաս վճարելով օգտատերը հնարավորություն է ստանում ընտրել մրցաշարի տեսակը, որը հաղթահարելուց հետո ստանում է միավորներ: Դրա արդյունքում ծրագիրը գտնում է նման մրցակցի, որն էլ անցնում է նույն մակարդակը: Դրամական մրցանակը ստանում է այն օգտագործողը, որն ամենաշատ թվով միավորներն է հավաքում:

WorldWinner-ը խաղի արդյունքում ստանում է ոչ մեծ միջնորդավճար:

Հարթակում համոզված են, որ Angry Birds Champions-ն ապագայում կունենա տասնյակ հազարավոր խաղացողներ:

Angry Birds-ի առաջին մասը գործարկվել է դեռ 2009-ին: Այն ներբեռնվել է ավելի քան 4 մլրդ անգամ: Այդ ընթացքում հայտնվել են խաղի մի շարք տարբերակներ՝ Angry Birds Transformers, Angry Birds Space, Angry Birds Star Wars Angry Birds Stella եւ այլն:

Հիշեցնենք, որ Itel.am-ն օրերս բացառիկ հարցազրույց էր վարել Angry Birds խաղի ստեղծողներից ֆինն ձեռներեց Փիթեր Վեստերբակայի հետ: