10:27 | 20.02.18 | Նորություններ | 10196

«Թումո»-ն WCIT-ի շրջանակում մրցանակ է ստացել

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումո կենտրոնը ստացել է Համաժողովի նախագահ Իվոն Չյուի մրցանակը՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։

«Թումոն հպարտ է Հայաստանի ՏՏ եւ կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների եւ մասնագետների ուշադրությունը մեր երկրին եւ դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար», - ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թվականից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։

2019 թվականին համաժողովը անցկացվելու է Հայաստանում։