17:24 | 14.02.18 | Նորություններ | 19617
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 10 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս 39 000 դրամ կանխավճար վճարելու դեպքում՝ բաժանորդագրության ժամկետը կկազմի 18 ամսվա փոխարեն՝ 12, իսկ 24 ամսվա փոխարեն՝ 18 ամիս:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE 10 500» սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկ՝ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմանները՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«STARTPHONE 10 500» սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10 500 դրամ ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ուղարկելու հնարավորություն:
Բաժանորդագրության ժամկետ | |
18 ամիս 12 ամիս |
24 ամիս 18 ամիս |
Blu Vivo XL2 |
|