17:18 | 12.02.18 | Նորություններ | 20156

Ինեկոբանկի վարկերը կարելի է մարել ՄոբիԴրամ-ի տերմինալներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից:

«ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով Ինեկոբանկի վարկերի վճարումը կատարվում է ակնթարթորեն եւ առանց որեւէ միջնորդավճարի»,- ասված է հաղորդագրությունում: