16:43 | 09.02.18 | Նորություններ | 11570

SmartGateVC-ն համագործակցում է Microsoft-ի հետ

Սիլիկոնյան հովտում գտնվող վենչուրային կապիտալի հիմնադրամ SmartGateVC-ն տեղեկացնում է, որ սկսած 2018թ. փետրվարից SmartGateVC-ի պորտֆելի բոլոր ընկերությունները հնարավորություն կունենան դիմելու մինչեւ $120 000-ին համարժեք Azure-ի օգտագործման հնարավորություն տրամադրող Microsoft BizSpark ծրագրին, ինչպես նաեւ ստանալ Microsoft Accelerator-ի եւ Microsoft Ventures-ի կողմից տրամադրվող այլ հնարավորություններ։

Հայտարարությունն արվել է 2018թ. հունվարի 25-ին Նյու Յորքում գտնվող Microsoft-ի Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված FutureIsTech միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին եւ դրա հետագա զարգացմանը։

SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության առկա գործընթացը եւ հետագա քայլերը։

Նյու Յորքում գործող նորաստեղծ ընկերությունների հայ հիմնադիրների հետ քննարկվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը եւ դրա հետագա զարգացումը։

SmartGateVC-ն նորաստեղծ վենչուրային կապիտալի հիմնադրամ է, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի բարձրաստիճան ներդրողները՝ թիրախավորելով Հայաստանում տեխնոլոգիական ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության եւ իրերի համացանցի ոլորտներում։

Microsoft BizSpark-ը գլոբալ ծրագիր է, որն օգնում է նորաստեղծ ընկերություններին՝ տրամադրելով Microsoft Azure-ի ամպային ծառայությունների անվճար հասանելիություն, ծրագրեր եւ աջակցություն։