12:05 | 23.01.18 | Նորություններ | 5014

Yerevan Blockchain Hackathon-ն ընդունում է մասնակցության հայտեր

Երեւանում հունվարի 27-ին կկայանա Yerevan Blockchain Hackathon-ը, որին կարող են մասնակցել է 2-5 հոգուց կազմված թիմեր:

Հաքաթոնի կազմակերպիչներն են Hero House-ը, Zap եւ YLedger ընկերությունները:

Մասնակցությունն անվճար է: Հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ հունվարի 25-ը:
 
Հաղթող թիմերը կստանան հետեւյալ մրցանակները՝

1-ին տեղ՝ 500$

2-րդ տեղ՝ 250$

3-րդ տեղ՝ 100$

Հաքաթոնին կմասնակցեն նաեւ խոսնակներ արտերկրից:

Նիք Սպանոսը ավելի քան 30 տարվա փորձ ունի տեխնոլոգիաների ոլորտում: Նա Blockchain Tech Corp-ի եւ Նյու Յորքում գործող Bitcoin Center-ի հիմնադիրն է:

Թոմ Սենթ Լորենթը Zap ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենն է: