17:21 | 22.12.17 | Նորություններ | 39780
Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվել է «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը:
Կրթական անվճար ծրագրին մասնակցել է 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:
Ծրագիրը մեկնարկել է ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Կենտրոնի աշխատակիցների եւ Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստել են լուսանկարի շրջանակներ: Այնուհետ երեխաները հանդիպում են ունեցել Ձմեռ Պապի հետ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, որ երեխաների համար նման գեղեցիկ տոն են կազմակերպել։ Ամանորը հրաշքների ժամանակ է, եւ հիանալի է, որ մանուկների համար հրաշքը այստեղ միախառնվում է արվեստի եւ ստեղծագործման հետ։ Անկասկած, արվեստը մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու կարեւորագույն միջոցներից է, եւ մենք ուրախ ենք այս ամենին մասնակից լինել»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: