12:11 | 22.12.17 | Նորություններ | exclusive 37073

Մոբայլ օպերատորները՝ արհեստական բանականության եւ բլոկչեյն լուծումների մասին

Աշխարհում ներկայում լայնորեն քննարկվում են ամենատարբեր ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) եւ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հեռանկարները:

Itel.am-ը դիմել է Հայաստանի մոբայլ կապի երեք օպերատորներին՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք իրենց ընկերությունների աշխատանքում կան լուծումներ, որոնք հիմնվում են արհեստական բանականության կամ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա:

Beeline

«ՎԵՈՆ Արմենիա»-ն մշտապես ուսումնասիրում է նորագույն տեխնոլոգիաների կիրառական օգտագործման հնարավորությունները։

Արհեստական բանականության տեսակետից մենք նախատեսում ենք օգնական բոտի ներդրումը, որը կկարողանա խորհրդակցություններ տրամադրել, սակագնային պլաններ առաջարկել կամ հարցերի պատասխանել։

Վերջերս մեկնարկել ենք մեր CVM հարթակը, որը բարդ մաթեմատիկական հաշվարկների եւ կուտակված տվյալների օգնությամբ թույլ է տալիս առաջարկել բաժանորդներին հենց իրենց հարմար ծառայություններ։

Բլոկչեյնի հետ կապված մենք ուսումնասիրում ենք հնարավորությունները եւ, երբ պատրաստ լինենք, պաշտոնապես կհայտարարենք նոր ծառայությունների մասին։

Ucom

Ucom ընկերությունում աշխատում են տվյալագետներ (data scientists), որոնք զբաղվում են ընկերության ներսում տարբեր տեսակի սարքավորումների կողմից ստեղծված ահռելի քանակությամբ տվյալների ուսումնասիրությամբ: Այս ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս առավել ուշադիր հետեւել ցանցի աշխատանքին,ապահովել մատուցվող ծառայությունների անխափան աշխատանքը, նաեւ նոր ծառայություններ մշակել:

Տվյալագետներն իրենց առօրյա աշխատանքում կիրառում են արհեստական բանականության եւ, մասնավորապես, մեքենայական ուսուցման մեջ օգտագործվող տարբեր գործիքներ ու ալգորիթմեր:

ՎիվաՍել-ՄՏՍ

Կարծում ենք, որ այդ մասին վաղ է խոսելը: