14:34 | 19.12.17 | Նորություններ | 5660

Երեւանում կքննարկեն սոցիալական ոլորտում բլոկչեյնի կիրառությունը

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Կոլբա լաբ»-ը կազմակերպում է քննարկում՝ սոցիալական ոլորտում բլոկչեյնի կիրառության թեմայով:

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ:

«Վերջերս բլոկչեյնի շուրջ ակտիվ քննարկումները հետաքրքրություն առաջացրեցին «Կոլբա լաբ»-ում, մասնավորապես, թե ինչպես կարող է բլոկչեյն տեխնոլոգիան կիրառվել սոցիալական հարցեր լուծելու նպատակով եւ զարգացման ծրագրերում:Այս հիմքի վրա աշխարհում մշակված շատ ապրանքներ ու ծառայություններ գոյություն ունեն: Այժմ ամենահայտնի օրինակներից է բիթքոինը:Եվ քանի դեռ բուռն քննարկումներ են ընթանում արդյոք բիթքոինի նման գրավիչ ներդրման հնարավորությունը հուսալի ու երկարաժամկետ է, թե ոչ, մեկ բան պարզ է՝ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը մեծ հեռանկարներ ունի»,- ասված է «Կոլբա Լաբ»-ի հաղորդագրությունում:

Հանդիպման բանախոսն է Հովհաննես Կուլողլյանը, որը ՏՏ ոլորտում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ ունի: Նրա փորձառնությունը նաեւ ներառում է մեծ չափի տվյալների հետ վերլուծական աշխատանքը եւ թվային արժույթների ծրագրային ապահովման մշակումը: Ներկայում նա ղեկավարում է Hex Division ծրագրային ապահովման գործակալությունը Երեւանում:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: