11:26 | 19.12.17 | Նորություններ | 15964

Մեկնարկում է Beeline-ի պրեմիում համարների աճուրդը

Beeline-ի պրեմիում հեռախոսահամարների աճուրդը կմեկնարկի 2017թ.  դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, bid.beeline.am կայքում:

Այս հարթակը, որից հնարավոր է գնել հեռախոսահամարներ փակ ցուցակից, գործարկվել է մեկ ամիս առաջ։ Նշված հեռախոսահամարներից յուրաքանչյուրn ունի հաստատված շուկայական գին, որն աճուրդի մեկնարկի պահին կիջեցվի, իսկ վերջնական արժեքը կորոշվի աճուրդի ընթացքում։

«Արդեն հազարից ավելի հաճախորդներ գրանցվել են աճուրդին մասնակցելու համար, եւ ես շատ ուրախ եմ, որ նոր հարթակի շնորհիվ բոլորը կարող են գնել Beeline-ի պրեմիում համարները պարզ, հարմար եւ առավել թափանցիկ եղանակով»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Աճուրդը կտեւի 24 ժամ, որից հետո հեռախոսահամարները դուրս կգան ազատ վաճառքից։

Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձեւակերպման դեպքում Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նախընտրած վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։ 3 000 000 դրամը գերազանցելու դեպքում գնորդը պետք է այցելի որեւէ վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։