17:11 | 18.12.17 | Նորություններ | 23373

Beeline-ի աջակցությամբ հրատարակվել է Օպերայի եւ բալետի թատրոնի մասին գիրքը

Beeline-ի աջակցությամբ հրատարակվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը:

Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների եւ արտիստների կենսագրությունները:

«Ինչպես գիտեք, Beeline-ը միշտ բարձր է գնահատել պատմությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու նշանակությունը։ Իսկ Օպերայի եւ բալետի թատրոնի կայացումը Հայաստանի մշակութային պատմության կարեւորագույն մասն է։ Այս գիրքը միաժամանակ նշանավոր արվեստագետներին հարգանքի տուրք է եւ երիտասարդների համար ոգեշնչման եւ գիտելիքների աղբյուր»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: