13:17 | 14.12.17 | Նորություններ | 21725

«Ռոստելեկոմ»-ը համագործակցություն է սկսել Ֆեյսբուքի հետ

Ֆեյսբուքի հետ կնքված համաձայնագրի արդյունքում՝ «Ռոստելեկոմ»-ի տվյալների կենտրոնում տեղակայվել են սոցցանցի սերվերները (cache)՝ հայ օգտատերերի համար հնարավոր դարձնելով բովանդակության գերարագ հասանելիությունը։

Ընկերությունում նշել են, որ Հայաստանում տեղակայված ֆեյսբուքյան սերվերների (cache) օգնությամբ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները սոցիալական կայքի բովանդակության նկատմամբ առավել արագ եւ որակյալ հասանելիություն կստանան։

«Մեզ համար առաջնայինը մեր բաժանորդի պահանջմունքներն են եւ մեր ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների տրամադրմանը։ Ֆեյսբուքի հետ համագործակցության արդյունքում բաժանորդների կողմից պահանջված բովանդակությունը տեղակայելով Հայաստանում գտնվող մեր տվյալների կենտրոնում, մենք էլ ավելի ենք բարելավում մատուցվող ծառայությունների որակը: Շարունակելու ենք մեր քաղաքականությունը Հայաստանում տեխնոլոգիական արդի նորույթներն ու լուծումները ներկայացնելու ուղղությամբ՝ մեր բաժանորդներին տրամադրելով լավագույն ծառայությունները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։