13:32 | 08.12.17 | Նորություններ | 19030

Beeline-ն ու Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփել են համատեղ ծրագրի արդյունքները

Beeline-ը եւ Վորլդ Վիժն Հայաստանն այսօր ամփոփել են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը:

Մոտ մեկ տարի տեւած ծրագրի շրջանակում կազմակերպվել է 30 դասընթաց Երեւանի, Թալինի եւ Կապանի 600 դպրոցականի համար: Կազմակերպված դասընթացների ընթացքում երեխաներն ու նրանց ծնողները/խնամակալները ձեռք են բերել ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ:

«Մեզ համար ուրախալի է գիտակցել, որ Հայաստանում մարդիկ, հատկապես երիտասարդները, սովորում են օգտվել համացանցից, դրա օգնությամբ լուծել իրենց ամենօրյա խնդիրները եւ այդ ամենն անել ապահով կերպով։ Լինելով ինտերնետի մատակարար, մենք շահագրգռված ենք, որ ապահովված լինի մարդկանց անվտանգությունը համացանցում, իսկ դա անելու լավագույն միջոցն ուսուցումն է»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

Ամփոփիչ միջոցառման ընթացքում նաեւ տեղի է ունեցել «Անվտանգ համացանց» խորագրով պաստառների ցուցահանդես: