11:05 | 08.12.17 | Նորություններ | 10621
Հայկական ստարտափները կարող են դիմել GIST Technology Idea 2018 ամենամյա մրցույթին, որը նախատեսված է զարգացող տնտեսությամբ 136 երկրների գիտության եւ տեխնոլոգիայի նորարարների համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է;
Մրցույթի նախնական փուլերի արդյունքում մինչեւ 30 մասնակից կանցնի եզրափակիչ փուլ եւ հնարավորություն կստանա մասնակցել եզրափակչին, որը կկայանա 2018թ. Ստամբուլում՝ Ձեռներեցության միջազգային կոնգրեսի ժամանակ:
Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գաղափարներն ու ստարտափները ներկայացնել հաջողված ներդրողների ուշադրությանն ու ինտենսիվ բիզնես դասընթացներ կանցնեն:
Եզրափակչի հաղթողները կորոշվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից եւ կստանան խոշոր դրամական մրցանակներ եւ անհատական մենթորության հնարավորություն:
Այս տարվա նորամուծություններից մեկը մրցույթի նախկին ֆինալիստներից ընտրված մենթորների ցանցն է, որոնք իրենց ընտրած մասնակիցներին կօգնեն հասնել եզրափակիչ փուլ: Alumni-Mentor-ների շարքում է նաեւ Լեւոն Արամյանը, ով իր Immersive Education Solutions ստարտափով 2016 թ. դարձել էր մրցույթի եզրափակչի 30 մասնակիցներից մեկը:
GIST Tech մրցույթը ԱՄՆ պետդեպարտամենտի Global Innovation Through Science and Technology (GIST) նախաձեռնության շրջանակում իրականացվում է Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) կողմից: