11:36 | 24.11.17 | Նորություններ | 23812
«Զիգզագ» եւ «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում նոյեմբերի 24-ից մեկնարկում է Apple ապրանքանիշի iPhone X մոդելի վաճառքն ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի:
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն ունեն նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը: «Զիգզագ» ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաեւ ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով. 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք եւ 0% ամսական սպասարկման վճար առաջին 6 ամիսների համար՝ մինչեւ 36 ամիս մարման ժամկետով:
Հայաստանում iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել է դեկտեմբերի 1-ը:
Apple-ի նոր մոդելը, որն անվանում են ապագայի սմարթֆոն, «Զիգզագ»-ում հաճախորդներին ներկայացված կլինի երկու գույնով եւ հիշողության երկու ծավալով:
64 ԳԲ հիշողությամբ iPhone X սմարթֆոնի վաճառքի արժեքը կկազմի 659,900 դրամ, իսկ հիշողության 256 ԳԲ ծավալով մոդելը կարժենա 759,900 դրամ:
1995թ. հիմնադրված «Զիգզագ» ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային եւ էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք եւ ավտորիզացված սպասարկում: «Զիգզագ» ապրանքանիշն այսօր ներկայանում է թվով 9 վաճառասրահներով, այդ թվում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ ու IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահների ցանցով: