16:37 | 21.11.17 | Նորություններ | 20207
Շուրջ տասը տարի առաջ BirthLinkՀԿ-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ:
Կապանի բժշկական կենտրոնում այս տարի նեոնատալ խնամք է ստացել եւ լիարժեք ապաքինվել 9 նորածին:
2008թ. մեկնարկած գործակցության ծրագրով նորագույն սարքավորումներով վերազինվել է տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում գործող նորածնային 43 բաժանմունք: Ծրագրի հաջողությունն ապահովելու նպատակով՝ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել նեոնատալ եւ նորածնային այդ բաժանմունքներին:
Մասնագիտացված խնամքի եւ անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ՝ Հայաստանի հեռավոր մարզերում կրճատվել է նորածնային մահացության եւ հիվանդացության մակարդակը: