11:58 | 20.11.17 | Նորություններ | 21814
Հայաստանում Beeline-ը գործարկել է bid.beeline.am հարթակը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ, որոնք նախկինում անհասանելի էին վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կամ առցանց պատվերների համար։
Ընտրել եւ գնել նման հեռախոսահամար հնարավոր կլինի մինչեւ դեկտեմբերի 19-ը եւ միայն bid.beeline.am հարթակում։ Կայքում ներկայացված է լինելու 72 եզակի հեռախոսահամար։
Համարները հնարավոր կլինի գնել երկու տարբերակով՝ 30 օրվա ընթացքում ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել այդ ժամկետի ավարտին եւ մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին։
Աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձեւավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։
«Մենք որոշել ենք մշակել առանձին առցանց հարթակ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան պարզ, հարմար եւ թափանցիկ ճանապարհով գնել պրեմիում համարներ։ Աճուրդին մասնակցել եւ համար գնել հնարավոր կլինի ցանկացած սարքի միջոցով եւ ցանկացած վայրից, գլխավորը համացանցի հասանելիությունն է։ Սա մեր գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների սպասարկման թվային ուղիների զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձեւակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։