11:39 | 14.11.17 | Նորություններ | 4621
Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ օգտատիրոջ համակարգիչ 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է համացանցից գրոհի փորձի:
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքների համաձայն՝ այս ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։
Վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։
Գրոհի փորձի ենթարկված օգտատերերի թվով առաջատարը Բելառուսն է (27,35%), որին հաջորդում են Ալժիրը (24,23%) եւ Ռուսաստանը (23,91%): Ադրբեջանը 7-րդն է (21,14%), Վրաստանը 19-րդը՝ (17,50%):
Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։
Արմեն Կարապետյանը