15:49 | 13.11.17 | Նորություններ | 20334

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Viva 2500-ի շրջանակում նոր առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ Viva 2500 սակագնային պլանն ակտիվացնելով՝ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաեւ դեպի ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու:

Առաջարկը գործում է Viva 2500 սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:

                              «Viva 2500»
2500 րոպե դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա                                        
 2000 ՄԲ            ինտերնետ
50 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա
250 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Viva 2500 փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է Viva 2500 փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում եւ Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին եւ հարազատներին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների: