12:13 | 07.11.17 | Նորություններ | exclusive 13913
Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել փետրվարի 8-9-ը Ռիգայում կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում անցկացվելիք Fifty Founders Battle մրցույթին:
Itel.am-ին TechChill-ի կազմակերպչական թիմում տեղեկացրել են, որ մրցույթը բաց է սաղմնային եւ նախնական փուլում գտնվող ստարտափների համար: Մրցույթի հաղթողը կստանա €10 հազ. առձեռն մրցանակ՝ առանց որեւէ պարտավորության:
Հայտերը հասանելի են այստեղ: Վերջնաժամկետը հունվարի 7-ն է:
Fifty Founders Battle-ն անցկացվում է Startup Wise Guys աքսելերատորի հետ համատեղ:
TechChill-ում նշել են, որ այս տարի ձեւափոխվել է մրցույթի ձևաչափը: Եթե նախորդ տարիներին գլխավոր բեմից ներկայանալու հնարավորություն էր ստանում միայն եզրափակիչ փուլ անցած 5 թիմ, ապա այս անգամ վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների, ԶԼՄ-ների եւ ժյուրիի առաջ ելույթ ունենալու հնարավորություն կստանան թոփ 50 ստարտափները:
Եզրափակիչ անցած թիմերն արդեն կներկայանան 2000 հանդիսականի առջեւ եւ կպայքարեն գլխավոր դրամական մրցանակի համար:
Լավագույններին ընտրելու է Startup Wise Guys-ի մենթորների եւ փորձագետների թիմը՝ TechChill-ի եվրոպական տարբեր գործընկերների հետ համատեղ:
Փետրվարին կայանալիք տեխնոլոգիական միջոցառմանը ներկա են լինելու ներկայացուցիչներ ավելի քան 100 վենչուրային հիմնադրամներից, անհատ ներդրողներ եւ աքսելերատորներ, այդ թվում՝ Startup Sauna, Startup Wise Guys, Index Ventures, Cavalry Ventures, InReach Ventures, Vertical VC, 500 Startups, Hoxton Ventures, Techstars, StartupBootcamp IOT, Hardware Club, Change Ventures, EstBan, Karma Ventures, EBRD, LauncHub, NordicBan, Open Ocean, Superhero Capital:
Itel.am-ը ներկա է գտնվել TechChill 2017-ին: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ: