13:13 | 03.11.17 | Նորություններ | 25950

Beeline-ի բաժանորդները կարող են անսահմանափակ անվճար զանգել ՌԴ Beeline ցանց

Beeline-ը տեղեկացնում է, որ «Սմարթ» սակագնային փաթեթներից, Neomax եւ Quatro ծառայությունների փաթեթներից օգտվող բաժանորդները կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց։

«Սմարթ 3500», «Սմարթ 5500» եւ «Սմարթ 7500» կանխավճարային եւ հետվճարային սակագնային փաթեթներում, կանխավճարային «Սմարթ 1500 մարզային» սակագնային փաթեթում, ինչպես նաեւ Neomax եւ Quatro ծառայությունների փաթեթներում ներառված 10 000 ներցանցային անվճար րոպեներն բաժանորդները կարող են օգտագործել դեպի ռուսաստանյան Beeline-ի բջջային ցանց զանգեր կատարելու համար։

Բոլոր նշված փաթեթների ամսավճարները մնում են անփոփոխ։ Ռուսաստանյան Beeline-ին անվճար զանգահարելու համար պետք է հեռախոսահամարից առաջ հավաքել *88*։

«Բաժանորդների հարմարավետության ապահովումը մեր գլխավոր նպատակներից է։ Դեպի Ռուսաստան զանգերը շատ պահանջված են նրանց կողմից, եւ մեր կարծիքով ճիշտ է, որպեսզի Beeline-ի հաճախորդները տարբեր երկրներում վայելեն խոշոր միջազգային խմբի ծառայություններից օգտվելու առավելությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այս փոփոխությունը գործելու է մինչեւ 2018թ․ մարտի 31-ը ներառյալ։