11:54 | 03.11.17 | Նորություններ | 16969

Startup Grind-ը կհյուրընկալի «Իդրամ»-ի հիմնադիր Գեւորգ Պողոսյանին

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը:

Միջոցառման հյուրն այս անգամ «Իդրամ» վճարային համակարգի հիմնադիր, «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պողոսյանն է:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:

GlobalAM-ը ոլորտի մասնագետներից կազմված թիմ է, որն աշխատում է հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու ուղղությամբ:

Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: