Դավիթ Սիրադեղյանը
16:28 | 30.10.17 | Նորություններ | exclusive 16435
Երեւանում նոյեմբերի 11-ին կկայանա Go Native 2017 տեխնիկական կոնֆերանսը, որի հիմնական թեմաներն են լինելու մոբայլ, վեբ, front-end եւ back-end ծրագրավորումը:
Itel.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Դավիթ Սիրադեղյանը նշել է, որ կոնֆերանսի կազմակերպման գաղափարն առաջացել է 2 տարի առաջ:
«Միշտ օնլայն հետեւում էի դրսում անցկացվող նմանատիպ կոնֆերանսներին, նոր բաներ էի սովորում եւ զգում էի, որ նման կոնֆերանս կազմակերպելու պակասը Հայաստանում զգացվում է: Այստեղ կան շատ լավ ծրագրավորողներ, բայց այս ձեւաչափով միմյանց հետ գիտելիքներով եւ փորձով կիսվելը բացակայում էր: Երբեմն կազմակերպվող Developer Meetup-ներն էլ շատ անկանոն էին, եւ դրանց ժամանակ առավելագույնը երկու խոսնակ էր ելույթ ունենում: Այս տարի գարնանը Բեռլինում մի տեխնիկական կոնֆերանսի մասնակցեցի, ոգեւորված վերադարձա Հայաստան եւ որոշեցի, որ պետք չէ նստել ու սպասել, թե երբ կգա այն օրը, երբ ինչ-որ մեկը նման կոնֆերանս կկազմակերպի Հայաստանում: Օնլայն սոցհարցում անցկացրեցի, հասկանալու համար, թե որքանով այն հետաքրքիր լսարանին: Արդյունքում պարզվեց, որ պահանջարկը շատ մեծ է»,- նշել է նա:
Դավիթ Սիրադեղյանի խոսքով՝ միջոցառման տոմսերն անվճար էին եւ սպառվել են երկու օրում:
«Պահանջարկն այնքան մեծ էր, որ եթե սկզբում որոշել էինք 100 մասնակից ունենալ, ապա արդյունքում այս թիվը հասավ 280-ի»:
Go Native 2017-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: