10:22 | 30.10.17 | Նորություններ | 13505

Ամասիայի աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում

Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

«Բաց դռների օր» միջոցառման ընթացքում նրանք ծանոթացել են բիզնեսում կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկությունների եւ դրա երկարաժամկետ դրական ազդեցությանը:  

Աշակերտները եղել են ընկերության զանգերի եւ սպասարկման կենտրոններում: Իսկ ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:
 
«Բիզնեսի հաջողությունը սկսվում է կառավարման մոդելի եւ աշխատակիցների ճիշտ ընտրությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետեւել ազնիվ մրցակցությանը եւ հանրությանն առաջարկել նոր լուծումներ:  Մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ընկերության հաջողությանը զուգահեռ՝ իր գործունեությամբ նպաստում է նաեւ երկրի տնտեսության եւ հասարակության զարգացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

«Երիտասարդության հետ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կարեւոր են՝ փորձի փոխանակման, անհրաժեշտ վերլուծության եւ հաջողված օրինակով առաջնորդվելու համար»,- նշել են ընկերությունում: