15:24 | 26.10.17 | Նորություններ | 14343

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Միկրոէլեկտրոնիկայի 12-րդ օլիմպիադայի անցկացմանը

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողները հոկտեմբերի 25-ին Երեւանում ստացել են իրենց մրցանակները:

Ոսկե մեդալը նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), արծաթե մեդալը ստացել է Մախսա Ախշամը (Իրան), իսկ բրոնզե մեդալը՝ Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ:

Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսեւորվելու՝ տարիների փորձ եւ զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու եւ հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարեւոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլեւ՝ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեեւ ճանապարհը պահանջում է համբերություն եւ զգալի ներդրումներ, արդյունքը դրսեւորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: