15:04 | 23.10.17 | Նորություններ | 23188

Beeline-ի աջակցությամբ պարգեւատրվել են հեքըթոնի հաղթող թիմերը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հոկտեմբերի 20-21-ին կայացել է Beeline Հայաստանի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը:

Հաղթող է ճանաչվել Lezoo թիմը, որն արժանացել է $3000-ին համարժեք գումարի չափով մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ էր տալիս ոչ միայն խմբակային զանգ կատարել, այլեւ խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։

Երկրորդ տեղի մրցանակին արժանացել են երկու թիմեր՝ iterate եւ megista, որոնք կստանան $1000-ականին համարժեք գումարի չափով մրցանակ։

«Թիմերը մեծ աշխատանք են կատարել այս 24 ժամվա ընթացքում եւ ներկայացրել են իսկապես օգտակար եւ հետաքրքիր լուծումներ։ Կարծում եմ, մեր հեքըթոնը կարելի է համարել կայացած։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին հեռահաղորդակցության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Դա այն ոլորտն է, որը 21-րդ դարում վերաբերում է գրեթե ամեն մեկին, հետեւաբար դրա զարգացումը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Իսկ այսպիսի նորարար եւ հետաքրքիր լուծումները կարող են շատերի կյանքը դարձնել ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության հեքըթոնին մասնակցող թիմերը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ էին մշակել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ եւ հիմնվելով այս ոլոտում առկա big data-ի վրա։ Լուծումներից շատերը հետագայում կարող են դառնալ բավականին նորարար եւ եկատմաբեր պրոդուկտներ, որոնք կիրառելի կլինեն հեռահաղորդակցության օպերատորների կողմից ցանկացած երկրում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։