09:17 | 23.10.17 | Նորություններ | exclusive 56977

Nextury Ventures հիմնադրամը ներդրումներ կանի Հայաստանում

Nextury Ventures վենչուրային հիմնադրամը մտադիր  է ներդրումներ անել Հայաստանում:

Ինչպես հայտնում է լիտվական 15min.it կայքը, հիմնադրամի նախագահ Իլյա Լաուրսը այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպելուց հետո:

Next Ventures-ը գործում է Վիլնյուսում, Լոնդոնում եւ Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ) եւ ներդրումներ է կատարում կրթության հետ առնչվող նորարարական ծրագրերում:

«Մեր մոդելը Լիտվայում հաջողությամբ ներդնելուց հետո ցանկանում ենք ընդլայնել մեր գործունեության սահմանները: Փորձը ցույց է տալիս, որ փոքր երկրներն ավելի ընկալունակ են նորարարություններին: Այժմ մենք հետաքրքրված ենք համագործակցել Հայաստանի հետ», - ասել է Իլյա Լաուրսը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հայտնի է աշխարհում ՏՏ ոլորտում իր ունեցած ներուժով: