17:23 | 20.10.17 | Նորություններ | 22831

Երկու «կանաչ» միջոցառում Գառնիում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գառնի գյուղում տեղի է ունեցել երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացում եւ արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկում։

Միջոցառումներն անցկացվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում:

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։

«Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային եւ բնապահպանական  զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթեւեկողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որ կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանք չունի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նույն օրը Գառնիում գործարկվել է արտաքին LED լուսավորության համակարգ:  Գյուղում տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան 2 կմ տարածություն:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը: