16:20 | 29.09.17 | Նորություններ | 4894

Նախագահը մասնակցել է «ԴիջիԹեք էքսպո»-ի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԴիջիԹեք 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից: