12:00 | 01.09.17 | Նորություններ | 16947

    Կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը

    Հայաստանի կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի հետ հանդիպմանը:

    Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը եւ այլ հարցեր:

    Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստան» հիմնադրամը, եւ կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթ»-ի հետ փոխգործակցությամբ:

    Ռոնալդ Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում եւ հավելել, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: