Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

HIKEArmenia

Գտնել Հայաստանում նոր արշավային ուղիներ, կապվելտեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Yerevan Events

Մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց

Noble Run

Անցնել խոչընդոտները եւ ողջ մնալ

ARLOOPA

Վիրտուալ եւ լրացված իրականություն

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

Beeline-ը արդիականացրել է հեռախոսային ցանցը Գյումրու Անի թաղամասում

Beeline-ը ավարտել է Գյումրու Անի թաղամասում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացումը: Ժամանակակից տեխնիկական սարքավորումների շնորհիվ թաղամասի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի հեռախոսակապ եւ ADSL ինտերնետ, որի արագությունը հասնում է մինչեւ 10 Մբ/վրկ.:

«Beeline-ը Հայաստանում շարունակում է երկիրը եւ երկրի բնակիչներին կապի բոլոր միջոցներով ապահովելու բարի ավանդույթը: Մենք շարունակում ենք մեկ դարից ավելի իրականացվող այդ առաքելությունը եւ այսօր մեծ գումարներ ենք ներդնում, որպեսզի մեր կապը դարձնենք ավելի լավը ոչ միայն Երեւանում, այլեւ բոլոր մարզերում: Վստահ եմ, որ այժմ Անի թաղամասի բնակիչները կկարողանան ոչ միայն ըստ արժանվույն գնահատել Beeline-ի օպտիկա-մանրաթելային ինտերնետը, այլեւ կվայելեն մեր ADSL ինտերնետի մի քանի անգամ բարձրացված որակը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ արդիականացումից հետո Անի թաղամասի Beeline-ի բաժանորդների ֆիքսված հեռախոսահամարները կփոխվեն: Յուրաքանչյուր բաժանորդ այդ մասին կտեղեկացվի անհատապես: Բացի այդ, բոլորի համար 6 ամսով միացվելու է հին համարին զանգահարելիս համարի փոփոխության մասին տեղեկացման ավտոմատ ծառայությունը: Հիշեցնենք նաեւ, որ նշված թաղամասում բաժանորդներին այժմ հասանելի են Beeline-ի օպտիկա-մանրաթելային եւ ADSL ինտերնետի ծառայությունները:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo