16:36 | 18.08.17 | Նորություններ | 30158

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփել են համերգաշրջանը

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017 թթ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը:

Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016 թ. սեպտեմբերից մինչեւ 2017 թ. օգոստոսն անցկացրել են 30-ից ավելի համերգներ եւ վարպետության դասեր:

Երաժիշտները համերգներ են տվել նաեւ Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում եւ Մալթայում:  

«Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, եւ մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից եւ ոգեշնչվել իրենց ապագա կրթության եւ զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։