16:48 | 17.08.17 | Նորություններ | 19385

Իրաքի պատվիրակությունը հանդիպել է ԻՏՁՄ անդամ ՏՏ ընկերությունների հետ

Իրաքի կապի նախարարության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակում այսօր հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպությունների հետ:

ԻՏՁՄ-ն ներկայացրել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումները, միության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրի նպատակն ու հաջողությունները:

Հանդիպման մասնակից Ucom, IUNetworks, WEB, Niccoma, Freedom Development, Instigate Design, BetConstruct ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու պրոդուկտները:  

Իրաքյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել գիտահետազոտական, ուսումնական ծրագրերի, անվտանգության, էլ. կառավարման ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ հայկական ՏՏ լուծումների արտահանմամբ եւ ներդրումային հնարավորություններով:

Օրերս ԻՏՁՄ-ն հանդիպում էր ունեցել նաեւ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ: