12:46 | 21.07.17 | Նորություններ | 16648
«Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշել են, որ չորս տարի տեւողությամբ ուսուցումն անվճար է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։
Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 4-ը:
Ընդունելության պայմաններին ծանոթանալու համար գործում է 374. 60.464700, ներքին՝ 1016 հեռախոսահամարը:
Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում՝
- ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում եւ դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ,
- 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, որն արդեն ունի կատարած նախագծեր եւ փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողները կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում,
- ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել եւ հովանավորել են իրական նախագծերը:
Ուսման ընթացքում ՏՀՏ եւ կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաեւ՝
- կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը եւ առանձնահատկությունները,
- կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
- ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու եւ ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք եւ փորձ,
- կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը եւ սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
- կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի եւ ձեռնարկատիրության սկզբունքներին,
- կունենան ձեռքբերումներ, մշակումներ եւ հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում եւ ընտրած մասնագիտացման մեջ,
- կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման եւ օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
Ուսումնական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» արտոնագրով։ Մեկնարկը տրվել է անցած տարի: