Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Cartly

Մթերքի օնլայն գնում

Sololearn

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Movie Trip

Տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին

Էլոն Մասկը նախազգուշացրել է՝ Մարս ուղարկվելիք հրթիռը ճանապարհին կարող է պայթել

SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը նախազգուշացրել է, որ Falcon Heavy հրթիռը, որը նախատեսվում է ուղարկել Մարս, կարող է պայթել գործարկումից անմիջապես հետո:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ Միջազգային տիեզերակայան կայանի տեխնոլոգիաներին եւ գործածմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ Մասկը նշել է, որ Falcon-ի գործարկման պահին պետք է միաժամանակ աշխատեն բոլոր 27 շարժիչները: Համեմատության համար նշենք, որ Falcon 9 հրթիռն ընդամենը 9 շարժիչ ունի:

«27 շարժիչով հրթիռը շատ ավելի բարդ է, քան ակնկալում էին ընկերության մասնագետները, եւ թիմն այդ աշխատանքը նախաձեռնելիս շատ միամիտ է եղել… Կա շատ մեծ հավանականություն, որ հրթիռը չի հասնի ուղեծիր: Հուսով եմ, այն բավական հեռու կլինի մեկնարկային հրապարակից, որպեսզի դրան վնաս չհասցնի, եւ դա արդեն ես հաղթանակ կհամարեմ»,- ասել է Էլոն Մասկը:  

Նա կատակել է, որ Falcon Heavy-ով թռչող առաջին անձնակազմի անդամները շատ խիզախ մարդիկ պետք է լինեն, իսկ ներկաներին կատակով հրավիրել է դիտել հրթիռի փորձարկումը:

Մասկը նաեւ ասել է, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում ցանկություն ունի թռչել Միջազգային տիեզերական կայան, ինչպես նաեւ խոսել է լուսնի վրա կայան ստեղծելու անհրաժեշտության մասին:

SpaceX-ն արդեն մի քանի անգամ հետաձգել է Falcon Heavy հրթիռով Dragon տիեզերական բեռնատարների առաջին փոխադրումը Մարս: Նախատեսվում է, որ նախնական փորձնական թռիչքը կիրականացվի մինչեւ տարեվերջ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo