16:46 | 02.06.17 | Նորություններ | 18700

Կայացել է Digithon Beeline Հայաստան-2017–ը

Loft նորարարական կենտոնում կայացել է երկրորդ ամենամյա Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի  պաշտոնական փակման արարողությունը:

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում էին նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:

«Հանդիսանալով պատասխանատու գործատու եւ թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը Beeline-ն երկրորդ տարին անընդմեջ անց է կացնում Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի եւ հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների եւ ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին եւ ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն եւ կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիական Digithon-ի հաղթանակած երկրում: